
Հնդկական տնական յոգուրտ

Դահի բարայ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Կաթ – 500 մլ
2. Յոգուրտ – 2 ճ/գ
3. Մրգեր
Պատրաստման եղանակը
1. Կաթը հասցնել եռման աստիճանի և անընդհատ խառնելով՝ եփել 5 րոպե։
2. Կաթը սառեցնել 47 աստիճան ջերմաստիճանի ըստ Ցելսիուսի:
3. Մանրէազերծված (պարտադիր) տարրայի մեջ լցնել 2 ճ/գ գդալ յոգուրտ, ապա լցնել հովացրած կաթը և մանրակրկիտ խառնել։ Յոգուրտը թողնել 5-6 ժամ։ Առավոտյան, մատուցելուց առաջ, վրան ավելացրնել մանր կտրատած մրգեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը