
Ավոկադոյով ապուր. վառ, հյութեղ և նուրբ

Բաղադրիչներ
1. Ավոկադո – 3 հատ
2. Բուսական կաթ – 0.5 լ
3. Սխտոր – 3/4 պճեղ
4. Համեմ – 2-3 ճյուղ
5. Աղ, կարմիր աղացած պղպեղ
6. Կիտրոնի հյութ
7. Հունական յոգուրտ
8. Կեշյու – 1 բուռ
Պատրաստման եղանակը
1. Կեշյուն լցնել ջրի մեջ, թողնել 15 րոպե:
2. Այնուհետև լցնել բլենդերի մեջ:
3. Ավոկադոն մաքրել, կորիզը հեռացնել, պտուղը կտրատել և լցնել բլենդերի մեջ:
4. Սխտորը մաքրել, ճզմել, լցնել մյուս բաղադրիչների վրա:
5. Լզնել բուսական կաթ, հարել բլենդերով, մինչև ստացվի միասեռ զանգված:
6. Լցնել կիտրոնի հյութը:
7. Համեմել աղով և կարմիր պղպեղով:
8. Մեկ անգամ ևս լավ հարել:
9. Պատրաստի ապուրը լցնել ափսեների մեջ:
10. Մատուցել յոգուրտի հետ, զարդարել մանր կտրատված համեմով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը