Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ֊փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 34-ամյա Վոլոդյա Մ.-ին, որը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:
Տեխնիկական և ժամանակային խնդիրների պատճառով այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Startup Armenia հիմնադրամը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր բարիդրացիության, բարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը:
Հուլիսի 13-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու դի է նկատվել Երևանյան լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-18-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
«Բնականաբար, հարևաններն իրենց հարաբերություններն ինչ-որ ձևով պետք է կարգավորեն, սա միանշանակ է։ Ավելի լավ է հարևանների հետ գոնե նորմալ կամ գոնե ինչ-որ ձևով կայուն հարաբերություններ ունենալ, քան թշնամական։ Մյուս կողմից էլ պետք է անվերապահորեն պահպանել «կարմիր գծերը», որովհետև առանց դրա՝ սկսվելու են այնպիսի գործընթացներ, որոնք դժվար կլինի կարգավորել ու կառավարել։
Հուլիսի 13-ին, ժամը 10:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
«Սիզընս» այգում արգելվել է ինքնագլորների օգտագործումը։ Այս մասին տեղեկացնում է այգու պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Մենք հասկանում ենք, որ Հայաստանում և Արցախում շատ կանայք ենթարկվում են խտրական վերաբերմունքի և բռնության, սակայն գտնում ենք, որ այս խնդիրները համապարփակ լուծման կարիք ունեն՝ ելնելով մեր ազգային, մշակութային և քաղաքական առանձնահատկություններից։ Ավելին՝ անհնար է Հայաստանում խոսել կանանց իրավունքներից առանց հաշվի առնելու թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիքը։
Իսրայելը եւ Հունաստանն անցկացրել են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների համատեղ վարժանքներ: Այս մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը։
168.am-ի հարցին՝ գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման գները բարձրացել են. 9000-12.000 դրամից բացի, կա նաև 24.000-ը։ Օրինակ, Նորագավիթում, 2.2լ բալոնի համար 24․000 դրամ են վարորդից պահանջել։ Հնարավոր չէ՞, որ այս դեպքում կառավարությունը գին թելադրի, ոչ թե այս կամ այն ընկերությունը, Խաչիկ Սողոմոնյանը պատասխանեց. «Դա դիտվում է՝ որպես բիզնես գործունեություն, և այստեղ գնային հարցը կարգավորվում է մրցակցության հաշվին, և տվյալ վարորդները, որ գիտեն, թե որ կայանում է բարձր, ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, կարող են ընտրել իրենց հարմար տարբերակը»:
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախնական տարբերակի համաձայն՝ հաջորդ տարվա համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական տալուց առաջ փախել է Մալդիվներ, այս մասին հայտնում է theguardian.com–ը։
Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե դատավորը, դատական ակտ կայացնելիս, արդյոք կարո՞ղ է կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտի կայացման պահին ուժը կորցրած քրեական օրենքը։ Հարցի պատասխանը դրական է․ եթե բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները կամ օրենքով հատուկ նախատեսված այլ կարգավորումներ, ապա դատավորը, դատական ակտ կայացնելիս, պետք է կիրառի արարքը կատարելու (նյութաիրավական հարաբերությունների ծագման) պահին գործող օրենքը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրամի ամրապնդումն առաջիկայում կարող է խնդիրներ ստեղծել
ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է: Խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:
Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ալի Քաան Օրբայն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին հրավիրել է հրատապ խորհրդակցություն:
Ճիշտ է՝ դրանք ճակատի ողջ երկայնքով չէին, լոկալ բնույթ էին կրում և հիմնականում կենտրոնացած էին մարտավարական բնույթի բարձունքի ուղղությամբ, սակայն իրադրությունը կարող էր ծավալվել ու վերաճել լայնամասշտաբի։
Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Ըստ ermenihaber.am-ի՝ այս վերտառությամբ տեղեկություն է հրապարակվել թուրքական «GazeteKars» լրատվական կայքում։
«Բիշարյան, Դավթյան, Քյարամով, չվայելեք այդ պաշտոնները։ Բիշարյան, մի գիշեր Ֆեմիդան գալու է քո հոգին և խիղճը և արդարադատությունը կշեռքին դնի ու ստուգի՝ ինչքանով ես դատել։ Ես քեզ խայտառակել եմ քո աթոռին բազմած, ամբողջ աշխարհն էլ լսել է։ Այնտեղ տատիկ-մատիկ էլ կա՝ Սաֆարյան Սեդա և այլ պաշտոնավոր սողուններ, չվայելեք ձեր պաշտոնները։ Նիկոլ, ես քեզ ասել եմ, որ դու դավաճան ես, դու ո՞ւր ես գնալու, դու մենակ չես, օրը մեկ դավաճան եք բռնում՝ բաց թողնում, եթե դավաճան է, ինչո՞ւ բանտում չէ։ Նիկոլ, դու պետք է դատվես»։