Շրի Լանկայի նախագահը ռազմական ինքնաթիռով փախել է Մալդիվներ
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական տալուց առաջ փախել է Մալդիվներ, այս մասին հայտնում է theguardian.com–ը։
Նա երկրից հեռացել է ռազմական ինքնաթիռով՝ կնոջ և երկու թիկնապահների հետ։
Կառավարությունից նշում են, որ մինչ այդ երկրի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել՝ դրանով իսկ կատարելով ցուցարարների հիմնական պահանջը։
Ավելի վաղ Ռաջապակսան փորձել է փախչել ԱՄԷ, բայց օդանավակայանի աշխատակիցները թույլ չէին տվել նրան ինքնաթիռ նստել։