Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբը`«Ինտեր»-ը, նոր մրցաշրջանին կնախապատրաստվի ընկերական խաղերով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Շրի Լանկայի հակամարտության կողմերին մատնանշել է երկխոսության և իշխանության աստիճանական հանձնման անհրաժեշտությունը՝ դատապարտելով բռնության ցանկացած ակտեր:
Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից՝ հորդորելով չանհանգստանալ:
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:
Փրկարարները տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Zil 130» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մարտին համացանցում առաջին անգամ խոսակցություններ հայտնվեցին, որ Apple-ը կավելացնի տարբերությունները iPhone 14-ի և iPhone 14 Pro-ի միջև: Հետո հաղորդվեց, որ վերջին A16 Bionic պրոցեսոր կստանան սմարթֆոնների միայն Pro-տարբերակները, մինչդեռ բազային մոդելները կմնան անցյալ տարվա A15 Bionic-ի վրա։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Bloomberg-ը, իսկ այժմ՝ հայտնի ինսայդեր Մինգ-Չի Կուոն։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի բոլոր երկրներին կոչ է արել սկսելու COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: Այս մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը:
Երկրի վրա մարդկանց թիվը 2022 թվականի նոյեմբերի 15-ին կհասնի 8 միլիարդի: Հուլիսի 11-ին այս կանխատեոումն է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը:
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հուլիսի 9-ին Արտենի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Աշոտ Վ.-ին, որը հուլիսի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը հայտնաբերել են բարձր ջերմությամբ 1 240 հիվանդ, հինգերորդ օրն անընդմեջ աճը չի գերազանցում 2000–ը: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն խզել է հարաբերություններն այն աղջկա հետ, որի հետ դավաճանել էր իր քաղաքացիական կնոջը՝ երգչուհի Շակիրային։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Կաթնաշոռը լցնել թասի մեջ, ավելացնել ձուն: Ավելացնել նաև շաքարավազը և ալյուրը: Կարելի է ավելացնել նաև վանիլին:
ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են արյան բարձր ճնշումը կարգավորելու համար ընտրե՛լ հավասարակշռված սննդակարգ և ակտիվ ապրելակերպ։
Apple-ի հավելվածի օգնությամբ դեռահասը կսկսի զարգացման իր ճանապարհորդությունը Swift լեզվով, որն օգտագործվում է iOS հավելվածներում։ Այստեղ դուք պետք է կերպարներին տեղափոխեք վիրտուալ աշխարհով մեկ, կատարեք առաջադրանքներ և լուծեք գլուխկոտրուկներ: Կարող եք ոչ միայն ինտերակտիվ դասեր վերցնել, այլև իրական ծրագրեր ստեղծել iOS-ի համար։
Ամերիկյան Twitter ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցցանցը, առաջիկա օրերին մտադիր է դատի տալ գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր ու գործադիր տնօրեն Իլոն Մասկին ընկերությունը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու մտադրությունից հրաժարվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով։
3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Սա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումն է։