ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը Շրի Լանկայի հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Շրի Լանկայի հակամարտության կողմերին մատնանշել է երկխոսության և իշխանության աստիճանական հանձնման անհրաժեշտությունը՝ դատապարտելով բռնության ցանկացած ակտեր:
«Ես համերաշխ եմ Շրի Լանկայի ժողովրդի հետ և երկխոսության կոչ եմ անում՝ իշխանության աստիճանական հանձնման և տնտեսական ճգնաժամի կայուն լուծումների որոնման համար,- հուլիսի 12-ին գրել է նա Twitter-ի իր էջում:- Ես դատապարտում եմ բռնության ցանկացած ակտերը և կոչ եմ անում պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»։
Հուլիսի 9-ին Շրի Լանկայում հազարավոր բողոքավորներ են դուրս եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պետության ղեկավարի պաշտոնաթողության պահանջով: Նրանք գրավել են նախագահ Գոտաբայա Ռաջափաքսայի և վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեի նստավայրերը: Հաղորդվում է, որ Ռաջափաքսան կթողնի ներկայիս պաշտոնը: Վիքրամասինգհեն նույնպես հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մտադրության մասին:
Բողոքավորների դժգոհության պատճառը երկրի տնտեսական դրության կտրուկ վատթարաթումն է, որն ապրում է վատթարագույն ճգնաժամն արդի պպատմության մեջ: Շրի Լանկան արտարժույթի, վառելիքի և նավթամթերքների, պարարտանյութերի, բնակչության առանձին խմբերի համար սննդամթերքի, ինչպես նաև դեղորայքի լուրջ պակաս է զգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: