Բաժիններ՝

Թզով պիրոգ, որը կդառնա Ձեր ամենասիրելի ամառային աղանդերը

Բաղադրատոմսը՝ շեֆ-հրուշակագործ Ալեքսեյ Լևինից:

Բաղադրիչները՝ 8 չափաբաժնի համար

Խմորի համար՝

1. Մուգ շոկոլադ – 180 գ
2. Կարագ – 158 գ
3. Շաքարավազ – 150 գ
4. Ձու – 4 հատ
5. Ձվի սպիտակուց – 2 հատ

Կարդացեք նաև

Կրեմի համար՝

1. Կրեմետտե պանիր – 250 գ
2. Սերուցք 38% – 250 մլ
3. Շաքարավազ – 100 գ

Զարդարելու համար՝

1. Թուզ – 1 կգ
2. Մեղր – 20 մլ
3. Շոկոլադե քերուկ – 5 գ

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար շոկոլադը և կարագը ալեցնել ջրային գոլորշու վրա: Ձուն և սպիտակուցը հարել շաքարավազի հետ։ Երկու զանգվածները խառնել: Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ (կլոր)։ Թխել 20 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։

2. Կրեմը պատրաստելու համար պանիրը, սերուցքը և շաքարավազը հարել:

3. Թուզը բաժանել 6 մասի։ Կրեմը լցնել սառեցված տորթի վրա և հավասարաչափ տարածել։ Կրեմի վրա դնել կտրատած թուզը։ Մեղր շաղ տալ և զարդարել շոկոլադե քերուկով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս