Քաղաքացի Փաշինյան, հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի. Րաֆֆի Հովհաննիսյանը հրավեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական հրավեր է ուղղել  Նիկոլ Փաշինյանին: Հովհաննիսյանի հրապարակած հրավերի տեքստն ամբողջությամբ՝ ստորև.

«Քաղաքացի Փաշինյան

Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:

Մաքուր եւ ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։

Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։

Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։

Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։

Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031