Երեկ Նիկոլը չխոսեց ընդդիմության մաշումից. ավելի վտանգավոր բան արեց, խոսեց Արցախից. Արմեն Աշոտյան

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում էր շոու բեմադրել և նախկինացավով տապակվելով՝ իր վրայից կրկին փորձում էր մաքրել դավաճանի խարանը, որը դաջվել է ճակատին նոյեմբերի 9-ից հետո»,- հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը Փաշինյանի արձանագրումները որակեց կեղծիքների ռեմիքս, ապա ուշադրություն հրավիրեց հարցին, թե ինչու Փաշինյանը չանդրադարձավ ընդդիմության՝ վրանները հանելու քայլին՝ չնայած նրան, որ թեման  իշխանամերձ շրջանակների քննարկումների ծիրում էր:

«Հաշվի առնելով Նիկոլի պրիմիտիվ քաղաքական բնազդները՝ կանխատեսվում էր, որ նա հենց այդ պահին այդ ամբիոնը կօգտագործի ընդդիմության այդ քայլը քննադատելու համար: Բայց նա ավելի վտանգավոր բան արեց, և ուզում եմ հասկանաք՝ ինչու,- նշեց Արմեն Աշոտյանը՝ հիմնավորելով,- Որովհետև նա հասկանում է, որ դա առաջինը՝ ընդդիմության պայքարի հերթական փուլի մասին ազդարարումն էր, նա հասկանում է, որ ընդդիմության պայքարի վտանգը ոչ թե վրաններից է, այլ օրակարգից, և նա թիրախավորեց հենց օրակարգը:

Նիկոլը, երեկ թիրախավորելով Արցախի բանակցությունների հարցը, խոստովանեց, որ դա է իր համար ամենամեծ վտանգը»:

Արմեն Աշոտյանը համոզված է, որ բանակցային գործընթացներում նախկիններին հղում տալու Փաշինյանի հերթական դրվագը պատահական չէ. Փաշինյանը պատրաստվում է  ամռանը շարունակել Արցախահանձնման գործընթացը:

«Ու նա երեկ հերթական անգամ փորձում էր իր համար հիմքեր ստեղծել, որպեսզի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին շարունակի արտաքին աշխարհում վաճառել մեր պետական ազգային շահերը: Արցախից հրաժարվելու պրոցեսն ընթացքի մեջ է, Արցախը բրախելու պրոցեսն ընթացքի մեջ է:

Այսօր մենք ևս մեկ անգամ ունենք ապացույցներ, որ Նիկոլն անգամ այս փուլում շտապում է հանձնել Արցախը, և իր երեկվա զառանցանքների մեջ նա մեզ անվանեց «ծայրահեղ ընդդիմություն», որպեսզի չասի, որ մենք միակ ընդդիմությունն ենք, մեզ ասում է՝ ծայրահեղ ընդդիմություն, իսկ էլ ո՞վ է ընդդիմություն այս երկրում, եթե ոչ այն մարդիկ, որոնք պայքարում են Նիկոլի Արցախահանձնման պրոցեսի դեմ. մնացած բոլորն ընդդիմություն չեն՝ իր գրպանային, լորձաթաղանթային բնակիչներն են:

Մեզ ասում է «ծայրահեղ ընդդիմություն» մի մարդ, որն իրականում ՀՀ վարչապետ չէ. այդ տրամաբանության մեջ՝ Նիկոլը ծայրապետ է»,- ՀՀկ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս