
«Փաշինյանին սպասում ենք Վերածննդի հրապարակում». Դավիթ Իշխանյան

Այսօր` 15.06.2022թ., ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո «Ապառաժ»-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանից խնդրեց մեկնաբանել այն, ինչին ի պատասխան վերջինս նշեց.
«Կրկեսի կենտրոնում հայտնված անհաջողակ աճպարարի մտայնությամբ ու կեցվածքով ՀՀ վարչապետ կոչվածը հերթական պարզունակ մանիպուլյացիաները դրսևորեց: Նա փորձեց լվանալ ոչ միայն կրկեսի վերածված ՀՀ ԱԺ դահլիճում մանկամիտ հայացքներով ու մանկուրտի ուղեղներով ուսապարկերի «ուղեղները», այլև ի լուր աշխարհի ցուցաբերեց իր՝ սովորական շառլատանի կերպարը:
Այդպես էլ չհասկացանք՝ հայկական շա՞հն է առաջնային, թե՞ թուրք-ադրբեջանական: Ողջ փաստարկներն ու մտայնությունը թուրք-ադրբեջանական փաստարկներն էին: Պատահական չէ ժողովրդական ասացվածքը. «Գող՝ սիտը դող»:
Չեմ ուզում երկար մեկնաբանել, պարզապես այդ աճպարարին հրավիրում եմ Արցախի Հանրապետություն՝ 1988թ.-ից աշխարհը ալեկոծած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ իրեն քաջ հայտնի տեղը, որտեղից 2019թ. օգոստոսի 5-ին էքստազի մեջ հայտնվածի կերպարով հայտարարություններ էր անում: Ասելիք կունենա՞:
Այստեղ և ամենուր (իր ուզած տեղում) ինչ-որ բան թափ կտանք, երեսով էլ կտանք, բայց կուլ չենք տա նրա «բյուջետային և ֆինանսական» մեկնաբանություններն ու արդարացումները:
Իսկ նրա խոսույթի հետևանքը հայրենազրկումն էր: Կարծես թե բարոյական և հոգեբանական աջակցության կարիք է զգում: