
Շոլցը, Մակրոնը և Դրագին ուղևորվում են Կիև. Repubblica

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ուղեւորվում են Ուկրաինա: Ինչպես հունիսի 16-ին հաղորդում է La Repubblica թերթը, երեք եվրոպացի ղեկավարները մեկնում են գնացքով, ենթադրաբար, Լեհաստանի սահմանից դեպի Կիեւ։
Հրատարակությունը հրապարկել է լուսանկար, որտեղ Դրագին, Շոլցը եւ Մակրոնը ոչ պաշտոնական իրավիճակում վագոնում նստած են սեղանի շուրջը: La Repubblica-ն նշում է, որ ուղեւորությունը տեղի էունենում անվտանգության բարձր միջոցների պահպանմամբ: Ժամանումն Ուկրաինայի մայրաքաղաք պլանավորված է հունիսի 16-ի առավոտյան:
«Ուկրերկաթուղու» գործարկուն ճշտել է, որ եվրոպացի ղեկավարները գնում են ուկրաինական դիվանագիտական գնացքով:
Հունիսի 15-ին Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ պլանավորված է Կիեւում հանդիպում Ուրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ: «Ստամպա» թերթը նաեւ հայտնել է, որ բացառված է այցն Օդեսա:
Պաշտոնական հավաստում չի ստացվել Եվրոպայի դիվանատներից ոչ մեկից անվտանգության նկատառումներով: Այնուամենայնիվ գնացքում գտնվում են իտալացի լրագրողներ: ԱՆՍԱ գործակալությունը հաղորդում է, որ նախօրյակին երեկոյան մեկնումից անմիջապես հետո ղեկավարներն անցկացրել են հանդիպում, որը տեւել է շուրջ երկու ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: