
ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցի համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը կլինի 3,5%

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունիս, 2022): Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքները:
Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5% , իսկ 2023-ին` 4,6%: Զեկույցի փաթեթը` այստեղ (Հայաստանի տնտեսական հեռանկարի մասին՝ էջ 105)։