ՀԱՀ-ում հաղորդել են երկրի ընկերություններում ներդրումներ անելու «Գազպրոմ»-ի մտադրությունների մասին

«Գազպրոմ»-ը հարավաֆրիկյան ընկերությունների հետ բանակցություններ է վարում ներդրումների նպատակով, ընդ որում՝ հարավաֆրիկյան Sasol-ի հետ նախագիծը գտնվում է համաձանեցման փուլում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան:

«Այն դեռ համաձայնեցման գործընթացում է մինչեւ բանակցությունների եզրափակիչ փուլը»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով «Գազպրոմ»-ի եւ Sasol-ի համատեղ նախագծի իրադրության վերաբերյալ հարցին: «Գազպրոմ»-ը հետաքրքրված է ՀԱՀ-ում նավթի եւ գազի ոլորտի նախագծերով, ներդրումների համար հնարավորություններով: «Գազպրոմ»-ը բանակցություններ է վարում հարավաֆրիկյան ընկերությունների հետ, որոնք զարգացնում են այդ նախագծերը, ցանկանում է գործընկեր դառնալ նրանց հետ»,-նշել է դիվանագետը:

Նա հավելել է, որ հարավաֆրիկյան ընկերությունների հետ նույնպիսի բանակցություններ է վարում «Ռուսգիդրո»-ն: «Բանակցություններ են վարվում: Բայց բոլոր քննարկումները փետրվարի 24-ին դադարեցվեցին…երկու կողմից՝ ռուսական եւ ՀԱՀ-ի կողմից»,-ասել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս