«Դու ունես քեզ համար «կարմիր գծեր»՝ նվազագույն ու առավելագույն շեմեր, այդ տրամաբանությամբ ես գնում բանակցությունների». Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությամբ, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Արցախից հնչող մտահոգությունները պայմանավորված են նրանով, որ Արցախը եղել է պատերազմի առաջնագիծը, հետևաբար՝ ամեն ինչում շատ ավելի խնդիրներ կարող է տեսնել, քան Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք։ Սակայն Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են գոյություն ունեցող բոլոր գործընթացներին։

«Սրանից ավելին բան չեմ կարող ասել, պարզապես Արցախի մեր գործընկերներին, նույն ԱԺ-ին կարող եմ ասել, որ մի քիչ ավելի շատ իրականությունն ուսումնասիրեն և կտեսնեն, որ նման քայլերի ու հայտարարությունների կարիքը չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

«Անկլավների» մասին լրագրողի ճշտող հարցին Հարությունյանը կարճ պատասխանեց ՝ նման հարց չի քննարկվում։

«Այո, տարբեր կողմեր այդ օրակարգն առաջ քաշում են, բայց ասվել է, չէ՞, որ նման հիմնավորումների հարց չկա։

Իհարկե, դու ունես քեզ համար «կարմիր գծեր», նվազագույն ու առավելագույն շեմեր, այդ տրամաբանությամբ ես գնում բանակցությունների»,- շեշտեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս