#Հիմա. Խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տունը. ՈՒՂԻՂ

Իրավապահ մարմիններն այս պահին խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․

«Քիչ առաջ տեղեկացա, որ իրավապահ մարմիններն Արամենց տանը խուզարկություն են իրականացնում, այլ տեղեկություն չունեմ, հիմա գնում եմ այնտեղ․․․ ինչպես գիտեք՝ իշխանական աղբյուրները մի կեղծ տեսանյութ տարածեցին, որը, բնականաբար, պետք է նիկոլյան իշխանության գործիքը դառնար, որպեսզի կարողանային ճնշել քաղաքական ընդդիմությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031