Մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը Նիկոլից ստացել է շուրջ 3 միլիարդ դրամի պարգևավճար. Իշխան Սաղաթելյան
Ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում ստացել է 6.5 միլիոն դոլար պարգևավճար:
Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին հրավիրված համազգային հանրահավաքի ժամանակ, ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Մայիսի 14-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար, ինչը հավասար է մոտ 5 միլիոն դոլարի: Պաշտոնական թիվ եմ ասում, երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին, մայիսի 11-ին ստացել են ևս 700 միլիոն դրամ պարգևավճար, ինչը հավասար է 1.5 միլիոն դոլարի, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում մեր ոստիկանությունը ստացել է մոտ 3 միլիարդ դրամ կամ 6.5 միլիոն դոլար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը’ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունների, քաղաքացիների դեմ բռնությունների համար:
Սաղաթելյանը նաև հավելեց, որ ոստիկանությանն այդքան պարգևավճար է տրվել ընդամենը Փաշինյանի իշխանության պահպանության համար՝ անտեսելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում