Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Կիև դեռևս իմաստ չունի. Վատիկանի պետքարտուղար
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չի ունենա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ոկրաինա առաքելական այց կատարելու ցանկությունը վառ է մնում Ֆրանցիսկոս պապի սրտում:
«Սակայն դրա իրականացումը պայմանավորված է երկրում իրավիճակի իրական բարելավմանը նպաստելու հնարավորությամբ: Ինչպես ինքն է բացատրել՝ այցն իմաստ չի ունենա, եթե հաջորդ օրը նախկինի պես պատերազմը վերսկսվի»,-ասել է պետքարտուղարը La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտին: