Բաժիններ՝

Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, որը դրական արդյունք է ունեցել: Վերջին անգամ նախագահին հանդիպել եմ չորեքշաբթի (խմբ.- ապրիլի 27-ին) տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ժամանակ կրել եմ դիմակ ու պահպանել սոցիալական հեռավորության կանոնները»,- նշել է Բեդինգֆիլդը՝ ընդգծելով, որ փաստացի մոտ կոնտակտի մեջ չի եղել նախագահ Ջո Բայդենի հետ:

Ակնկալվում է, որ Բեդինգֆիլդը Սպիտակ տուն կվերադառնա 5-օրյա մեկուսացումից և բացասական թեստի արդյունքն ունենալուց հետո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930