Բաժիններ՝

Ինդոնեզիայի նախագահը Զելենսկիին հրավիրել է այցելելու Բալի՝ G20-ի գագաթնաժողով

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է այցելելու Քսանի խմբի գագաթնաժողով, որը տեղի կունենա նոյեմբերին Բալի կղզում: Այդ մասին ասված է Ինդոնեզիայի ղեկավարի՝ապրիլի 29-ին տարածված հայտարարության մեջ։ «Կայացած հեռախոսազրույցի ժամանակ ես նախագահ Զելենսկիին հրավիրեցի ներկա լինելու G20-ի գագաթնաժողովին»,- ասել էՎիդոդոն:

«Մենք հասկանում ենք, որ G20-ի գործունեությունը նպատակաուղղված է համաշխարհային տնտեսության վերականգնմանը»,- շարունակել է նախագահը: Նրա խոսքով՝ այդ խնդրի իրականացման համար «անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարեւորագույն խնդիներ. նախ՝ կորոնավիրուսի համավարակը, երկրորդ՝ Ուկրաինայի ճգնաժամը»: Վիդոդոն նաեւ «մարտական գործողությունների շուտափույթ ավարտի եւ բանակցությունների միջոցով խնդիրների խաղաղ լուծման հույս է հայտնել»:

Ինդոնեզիան «քսանյակում» նախագահի իրավունքով կարող է հրավիրել այլ պետությունների, որոնք պաշտոնապես չեն մտնում G20-ի մեջ: Ինչպես սսպասվում է, այս տարի միջոցառումներին, այդ թվում ամփոփիչ գագաթնաժողովին կմասնակցեն Իսպանիան, Նիդեռլանդները, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սինգապուրը, ինչպես նաեւ Կամբոջան՝ որպես Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախագահ, Սենեգալը՝ որպես Աֆրիկյան միության նախագահ, Բելիզը՝ որպես Կարիբյան հանրակցության նախագահ եւ Նիուեն (Նոր Զելանդիայի հետ ասոցիացված պետություն)՝ որպես Խաղաղաօվկանոսյան կղզիների համաժողովի նախագահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս