
ԱՄՆ-ը Ղրղզստանին 2 մլն դոլար կտրամադրի հին ռազմամթերքի օգտահանման համար

Միացյալ Նահանգները մտադիր է 2 միլիոն դոլար տրամադրել Ղրղզստանին, որը կուղղորդվի հանրապետության հին ռազմամթերքի օգտահանմանը: Ապրիլի 28-ին այդ մասին հայտնել է Բիշքեկում ԱՄՆ-ի դեսպանությունը։
«ԱՄՆ-ը 2 միլիոն դոլար է տրամադրում Ղրղզստանում հնացած ռազմամթերքի եւ պայթուցիկ նյութերի օգտահանման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչության տվյաներով՝ փողը պլանավորվում է տրամադրել 2023 թվականին:
Ծրագիրը կիրականացվի Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայության, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ ITF-ի (ոչ առեւտրային հումանիտար կազմակերպություն) հետ մատեղ: Հին ռազմամթերքն սպառնում է ղրղըզ քաղաքացիներին եւ զինծառայողներին»,- կարծում են ԱՄՆ-ի դեսպանությունում: Ռազմամթերքի քանակի մասին, որը պլանավորվում է օգտահանել, չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: