Բրիտանիան մտադիր է Ուկրաինային մատակարարել հրթիռներ ՌԴ-ի ռազմածովային նավատորմի դեմ պայքարի համար
Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային մատակարարել հականավայն հրթիռներ Ռուսաստանի ռազմա-ծովային նավատորմի դեմ պայքարի համար: Ապրիլի 28-ին Sky News հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը։
«Մենք հայտարարել ենք, որ կորոնենք եւ հնարավորության դեպքում (Ուկրաինային) կհանձնենք հականավային հրթիռներ: Անչափ կարեւոր է, որ հացահատիկը, որը վիթխարի նշանակություն ունի մեզ բոլորիս համար եւ պարենի գների համար, կարելի լինի (ծովով) արտահանել Ուկրաինայից»,- ասել է Ուոլեսը:
Այդ առնչությամբ, նրա խոսքով՝ «կարեւոր է երաշխավորել», որպեսզի ռուսական նավերը չկարողանան հարվածներ հասցնել Ուկրաինայի թիրախներին: Ուոլեսը հավաստել է, որ Լոնդոնը մտադիր է մոտ ժամանակներս Կիեւին հանձնել Brimstone բարձրտեխնոլոգիական հրթիռներ: Ըստ որում նա ճշտել է, որ խոսքը հրթիռի այն վերափոխակի մասին է, որը կարող է օգտագործվել ցամաքային, այլ ոչ թե ծովային ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: