Բայդենը հանդես կգա Ուկրաինայի իրադրության շուրջ հայտարարությամբ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 28-ին, ամսվա ընթացքում երկրորդ անգամ հանդես կգա Ուկրաինայի իրադրության շուրջ հայտարարությամբ, հետեւում է նրա աշխատանքային ժամանակակարգից, որը տարածել է Սպիտակ տունը։

«Ուկրաինային աջակցելու շուրջ» ելույթը նշանակված է ապրիլի 28-ին ժամը 10:45-ին (Երեւանի ժամանակով 18:45-ին): Անցած անգամ Բայդենն Ուկրաինայի իրադրության շուրջ հայտարարությամբ հանդես եկավ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 21-ին:

Այդ ժամանակ նա հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս