
Խնձորով ֆրանսիական տարտ Տատեն

Բաղադրիչներ
1. Փխրուն խմոր – 400 գ
2. Խնձոր – 2 հատ
3. Կարագ – 150 գ
4. Շաքարավազ – 75 գ
Պատրաստման եղանակը
1. Խորը տապակի մեջ, որտեղ պետք է թխվի պիրոգը, շաքարավազ տաքացնել:
2. Կարագը խորանարդաձև կտրատել և մեկ-մեկ ավելացնել շաքարավազին: Հենց եզրերում շաքարավազը սկսի մգանալ, խառնել գդալով: Վերցնել կրակից:
3. Շարել մաքրած և կտրատված խնձորը:
4. Վերևից տեղավորել գրտնակած խմորը՝ եզրերը զգուշությամբ իջեցնելով ներքև:
5. Խմորի վրա դանակով մի քանի անցք ձևավորել և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
6. Տապակը ծածկել ափսեով և պիրոգը շուռ տալ վրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը