
Ճապոնիան քիմպաշտպանության միջոցներ և անօդաչուներ կտրամադրի Ուկրաինային

Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի դիմակներ եւ հագուստ, որոնք կարող են պաշտպանել քիմիական զենքից, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին ապրիլի 19-ին հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբոու Կիսին:
«Ուկրաինայի կառավարության նոր հարցման հիման վրա որոշվել է քիմիական պաշտպանության կոստյումներ եւ դիմակներ, ինչպես նաեւ անօդաչուներ ուղարկել Ուկրաինա»,-Կիսիի խոսքը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները: Նա նշել է, որ բեռները կուղարկվեն առեւտրային չվերթներով, հենց որ պատրաստ լինեն: «Մենք կշարունակենք առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,-հայտարարել է Կիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: