Խնդրանք՝ քաղաքացուն. համբերել հաշված օրեր, տեսնել՝ համազգային պայքարին այս խունտան ունա՞կ է դիմադրելու, թե՞ ոչ. Հայկ Մամիջանյան

«Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընդդեմ այս իշխանության ընթացող բոլոր ակցիաների կիզակետում է եղել միշտ, ուստի բնական է, որ այսօր նաև ներկա ենք Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Արթուր Վանեցյանի հայտարարած ակցիային»,- քիչ  առաջ Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով.

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ, եթե համաձայն է այն պարզ բանաձևի հետ, ըստ որի, Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, կամ պետք է միանա այս ակցիային, կամ նախաձեռնի սեփական ակցիան»:

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ իրական ընդդիմադիր պայքարի ցանկացած դրսևորմանը իրենք պատրաստ են աջակցել. «Քաղաքացիներին մի խնդրանք ունեմ՝ համբերել հաշված օրեր, տեսնել պայքարի ողջ դաշտը ու գնահատել, արդյոք այս խունտան ունա՞կ  է  դիմանալ այս համազգային պայքարին, թե՞ ոչ»:

Մանրամասները՝տեսանյութում: 

Տեսանյութեր

Լրահոս