
Սեյշելների իշխանությունները հայտնել են հակառուսական պատժամիջոցներին չմիանալու մասին

Սեյշելյան Կղզիների իշխանությունները հաստատել են, որ մտադիր չեն պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ առանց Միավորված ազգերի կազմակերպության հաստատման: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վիկտորիայում ՌԴ դեսպանությունից:
«Սեյշելի ղեկավարությունը կոչ է անում բոլոր կողմերին հնարավորինս արագ հասնել Ուկրաինայում իրադրության խաղաղ կարգավորման՝ ընդգծելով, որ Վիկտորիան մտադիր չէ միանալ որևէ պատժամիջոցի, որը մտցվում է առանց ՄԱԿ-ի հավանության»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությանը: