
Մարիուպոլից մեկ օրում Բեզիմեննոե է տարհանվել 620 մարդ

Մարիուպոլից անցած 24 ժամվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բեզիմեննոե գյուղ է տարհանվել 620 մարդ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։
«Անցած մեկ օրվա ընթացքում՝ ապրիլի 8-ի ժամը 08:00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 08:00-ն Մարիուպոլից Նովոազովսկի շրջանի Բեզիմեննոե է տարհանվել 620 մարդ, այդ թվում՝ 103 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նրանք ներկայումս գտնվում են տարհանված բնակչությանն օգնություն տրամադրելու համար նախատեսված կենտրոնում: