Բաժիններ՝

«ԲԿ-ի բուժաշխատողների ոչ թե աշխատավարձն է նվազում, այլ աշխատավարձը գալիս է այն նախկին չափին, որը կար նախքան քովիդ կենտրոնում լրացուցիչ ծառայություն մատուցելը». պարզաբանում

168.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժաշխատողների աշխատավարձն այս ամսվանից նվազելու է, ու այդ մասին հայտնել է հիվանդանոցի տնօրինությունը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մեզ հետ զրույցում հերքեց այն՝ նշելով. «Եթե խոսքը հիվանդանոցի մասին է, ապա տնօրինությունից ոչ մեկին նման բան չի ասվել»:

Երևանի Քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ պարզաբանեցին, որ բուժաշխատողների աշխատավարձը ոչ թե կրճատվում է, այլ վերադառնում է նախկին չափին:

«Քանի որ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, դրանով պայմանավորված՝ հանրապետությունում քովիդ կենտրոնների մի մասը փակվում է: Երևանում մնում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ը: Հետևաբար՝ լրացուցիչ այն ծառայությունների ծավալը, որը մատուցում էին քովիդ կենտրոնները ու դրա դիմաց վճարվում էին, խնդրի սրացում չլինելու, կենտրոնների փակման դեպքում ոչ թե աշխատավարձն է նվազում, այլ բուժաշխատողների աշխատավարձը գալիս է այն նախկին չափին, որը կար նախքան քովիդ կենտրոնում լրացուցիչ ծառայություն մատուցելը: Նվազման մասին խոսք լինել չի կարող: Քովիդ կենտրոնների ֆինանսավորումը միշտ արվել է Կառավարության, Առողջապահության կողմից, ոչ Քաղաքապետարանի»,- նշեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ 2020թ․ ապրիլից «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի նախկին ծննդատան մասնաշենքը վերապրոֆիլավորվել է՝ դառնալով կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող կենտրոն:

ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, կատարվել է 2063 թեստավորում, կա 55 առողջացած, մահվան 3 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422․540 դեպք, որոնցից 410.042՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2205 պացիենտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս