
Կոնյակ, ֆուրշետ, ռեստորան. Շուրջ 17 միլիոն դրամի ներկայացուցչական ծախս ԱԳՆ-ում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ, որոնցից կատարել է շուրջ 17 միլիոն դրամի գնում՝ ներկայացուցչական ծախսերի համար։
Մասնավորապես, ԱԳՆ-ն 15 միլիոն 640 հազար դրամի գնում է կատարել Գևորգ Աղաբալյան-ԱՁ-ից՝ ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը՝ ֆուրշետ հյուրասիրությունը, 600 հոգու համար կազմակերպելու նպատակով։
ԱԳՆ-ն մոտ 900 հազար դրամի մեկ անձից գնում էլ կատարել է Վինո-Վինո ՍՊԸ-ից՝ ձեռք բերելով Ախթամար կոնյակներ և սուրճ։
ԱԳՆ-ի հաջորդ ներկայացուցչական ծախսը վերաբերում է ռեստորանային ծառայության մատուցմանը։
«Սարյան 1 թրեվել քլաբ» ընկերությունը ՀՀ ԱԳՆ-ին մատուցել է 399 հազար դրամի ծառայություն։