Փաշինյանի ավտորիտար ժողովրդավարությունը

Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է՝ ամեն հարմար առիթով հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Սակայն ժողովրդավարություն կոչվածը երբևէ այսքան չի արժեզրկվել որևէ մեկի կողմից, որքան այժմ։

Հաջողե՞ց ժողովրդավարությունը Հայաստանում, միանշանակ՝ ոչ, հետևաբար՝ աշխարհում նույնպես ժողովրդավարության տապալման պակաս չի զգացվում: Ժողովրդավարության նկատմամբ երկակի ստանդարտներ է բանեցնում աշխարհը, ցանկացած վայրում և ցանկացած առիթով:

Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումները, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, դատարանների շրջափակումը, ՍԴ շուրջ արհեստականորեն ստեղծված ճգնաժամը, դատավորների նկատմամբ քրեական գործերն ու կալանավորումները, օրինակ, հիմք չեն կեղծ ժողովրդավար աշխարհի համար՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելու:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ այսօր չի գտնվի որևէ ոլորտ, որտեղ չլինեն մարդու իրավունքի հետ կապված խնդիրներ: Դրանք համատարած են, բայց այս իշխանությունը կարծես թե հարմար է աշխարհին, հետևաբար՝ գործուն քայլերի սպասել պետք չէ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031