Գերմանիայում հայտարարել են, որ պատրաստ չեն ռուսական նավթից կտուկ հրաժարմանը

Գերմանիայի դիրքորոշումը ռուսական նավթի մատակարարումների վերաբերյալ չի փոխվել, դրանից անմիջապես հրաժարվել Բեռլինը չի կորող: Մարտի 21-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունը կարող է արդյոք ռուսաստանյան նավթի բռնարգելք սահմանել:

«Կառավարությունն, ինչպես եւ նախկինում, համոզված է, որ չի կարող հրաժարվել նավթի արտահանումից եւ ներմուծումից»,- ասել է նա: «Սա է դաշնային կառավարության դիրքորոշումը, եւ այնտեղ, որքան ինձ հայտնի է, ոչինչ չի փոխվել»,- հավելել է Հեբեշտրայտը: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներն ավելի վաղ ասել են, որ աշխատում են Ռուսաստանից էներգակախվածության կրճատման վրա, բայց միանգամից ՌԴ-ից պաշարներից հրաժարվել չեն կարող: Մարտի 21-ին Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել է, որ Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով:

Մասնավորապես, ԵՄ-ի դիվանագետները գործակալությանը հայտարարել են, որ Բալթիկայի երկրները, այդ թվում Լիտվան, պնդում են նավթային բռնարգելք սահմանել Մոսկվայի նկատմամբ: Իսկ Գերմանիան զգուշացնում է հապճեպ քայլերից, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են: Մարտի 21-ին Բրյուսելում տեղի է ունենում Եվրամիության երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պլանային հանդիպում ,որի գլխավոր թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը: Այնտեղ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների՝ իր վերլուծությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս