Բաժիններ՝

Տիգրան Խաչատրյանը 2022թ․ համար կանխատեսում է 5.5 տոկոս գնաճ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է հնարավոր գնաճի մասին և նշել, որ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջանակների:

«Դա նշանակում է, որ 2022 թվականի արդյունքով գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում, հնարավոր է նաև 1.5 տոկոս շեղում: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի և չնայած այն ժամանակավոր դժվարությունների, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և մենք տարեվերջում ունենալու ենք օրենքով սահմանակում փաստացի արձանագրված գնաճ»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ առանձին ապրանքների գնաճի հաշվարկն ընդհանուր հաշվարկ չկա:

«Եթե պարենային զամբյուղը կազմված է մի քանի ապրանքից, ապա հանրագումարն է հաշվի առնվում գնաճի ցուցանիշը որոշելիս»,- հավելեց Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս