
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 51–ով և դարձել 422 004: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 533 մարդ (-174), կատարվել է 2 933 020 (+2939) թեստավորում, առողջացել են վարակվածներից 408 215 (+282): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 8572։