Jack Daniel’s վիսկիի արտադրողը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Ամերիկյան Brown-Forman-ը, որը Jack Daniel’s վիսկիի և Finlandia օղու արտադրող է, դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի տարածքում․ այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության լույսի ներքո մենք դադարեցնում ենք առևտրային գործունեությունը Ռուսաստանում»,- ասված է Brown-Forman-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ընկերությունը սերտ կապերի մեջ է իր ուկրաինացի աշխատակիցների հետ, և նրանց անհրաժեշտ օգնություն է տրամադրում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031