Ռուսաստանը մինչև սեպտեմբեր հացահատիկ չի արտահանի ԵԱՏՄ երկրներ
Ռուսաստանում որոշում են ընդունել ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ. տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է նաեւ Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը ժամանակավորապես արգելելու որոշման մասին։
Որպես միջոցառումների ավարտ է նախատեսվել ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։