Բաժիններ՝

Մարմնամարզության աշխարհի գավաթի եգիպտական փուլին Հայաստանն ունի 4 մասնակից

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցի 4 մարզիկով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կկայանա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:

Հաջորդիվ թիմը մարտի 15-21 կմասնակցի Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս