Բաժիններ՝

Նավթը կարող է թանկանալ բարելի դիմաց մինչև 150 դոլար. փորձագետ

Նավթի համաշխարհային գները կարող են աճել եւ հասնել բարելի դիմաց մինչեւ 150 դոլարի, իսկ բոլոր էներգապաշարների նախկին գներն արդեն չեն լինի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեեւը:

Brent էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում է բոլոր էներգառեսուրսների պահանջարկը:

«Էներգիայի պահանջարկն աճում է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր է: Այո, առկա է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես էներգապաշարների, ընթանում է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում է գործակալության զրուցակիցը:

Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում է իրադրությունը. դա մեծացնում է ռիսկերը»,-պարզաբանել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս