Բաժիններ՝

Հրդեհ Տարոնիկ գյուղում

Մարտի 6-ին ժամը 03։04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում կայանած «Dodge» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել է ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս