Գերմանիայի կանցլերը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին

Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավար, կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին: Հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» առցանց պարբերականը:

«Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկելու: Տվյալ իրավիճակում դա ճիշտ չէր լինի»,- ասել է Գերմանիայի կանցլերը Երուսաղեմում Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո:

Շոլցը շեշտել է, որ ներկա իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ հակամարտությանը ներքաշված է միջուկային տերություններից մեկը: Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Արևմուտքը «ճիշտ դիրք է գրավել հետևողականության և անհրաժեշտ զգուշավորության միջև»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031