Բաժիններ՝

Արտերկրում ապրող տանտերերը նկատել էին, որ տեսախցիկներն անջատված են…

Փետրվարի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց բնակարանային գողության վերաբերյալ: Քաղաքացին զանգել էր 1-02 և հայտնել, որ մտել են Արաբկիրի փողոցի մի առանձնատուն և տարել տեսախցիկներ:

Մեկնած ոստիկանները նախ պարզեցին որոշ կարևոր մանրամասներ: Արտերկրում ապրող տանտերերը, որ տեսահսկող սարքեր էին տեղադրել և համացանցով հսկում էին տունը, նկատել էին, որ տեսախցիկներն անջատված են: Զանգել էին Երևանում ապրող իրենց վստահորդին և խնդրել, որ ոստիկանություն հաղորդում տա, նա էլ անմիջապես զանգել էր 1-02:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասկածվողի վերաբերյալ տվյալներ ստացվեցին։ Մնաց գործի տեխնիկական մասը:
Նույն օրը երեկոյան, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ:

Նույն փողոցում բնակվող տղամարդը ներկայացվեց Արաբկիրի քննչական բաժին և խոստովանեց, որ ինքն է բացել հարևանների դուռը, մտել տուն ու գողացել երկու տեսախցիկ:
Գողոնը հայտնաբերվել է, տղամարդը` ձերբակալվել: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս