Ինչպես սիրել սեփական մարմինը և կոտրել կարծրատիպերը

Կարծրատիպերը մեր կյանքի անբաժանելի մասն են: Դրանք ստեղծում է մեդիան, իսկ զարգացնում են մարդիկ: Մեդիան հստակ պատկեր է տալիս՝ ինչպիսին պետք է լինի կինը: Ինչպիսի արտաքին տեսքն է համարվում գեղեցիկ, որոշում է մեդիան՝ թունավորել կանանց կյանքը և նրանց ստիպելով կոմպլեքսավորվել սեփական ինքնատիպ գեղեցությունից: Բոլոր մարմիններն են գեղեցիկ և այսօր 168.am-ը ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն սիրել սեփական մարմինը և անտեսել մեդիայի և հասարակության արժեք չունեցող կարծրատիպերը:

1. Զբաղվեք սպորտով

Նիհարելու համար չէ, այլ առողջության: Կարևոր չէ՝ ինչպիսի կազմվածք ունեք, սպորտով զբաղվելը կօգնի մարմինը պահել ներդաշնակության մեջ: Կարող եք ընտրել մարզասրահ կամ լողավազան այցելելու տարբերակը, բայց տնային մարզանքը կամ այգում առավոտյան վազքը նույնպես հրաշալի տարբերակներ են: Այս հարցում ևս անտեսեք գովզադները, որոնք ստիպում են համապատասխանել կեղծ չափանիշների: Զբաղվեք այն սպորտաձևով և այն պայմաններում, որոնք հարմարավետության զգացում են տալիս Ձեր մարմնին:

3,427 Plus Size Women Illustrations & Clip Art - iStock

Կարդացեք նաև

Իլյուստրացիան՝ Լարիսա Զայցևայի

2. Հրաժարվեք խիստ սննդակարգից

Մոդելային կազմվածքը երազանք է բազմաթիվ կանանց և աղջիկների համար, ինչին վերջիններս ձգտում են ամենածայրահեղական տարբերակներով: Բայց, հրաժարվելով առավոտյան սուրճի հետ տաք կրուասանից, հիշեք, որ այդ նույն մոդելները, որոնց կազմվածքին նախանձում եք Դուք, նախանձում ենայն բոլոր ուտեստներին, որոնցից իրենք զրկված են աշխատանքի բերումով: Կերեք այն ամենը, ինչը երջանկացնում է Ձեզ, միայն հիշեք չափավորության մասին:

3. Լավ օրինակներ

Մեդիան ինքը տարիների ընթացքում հասկացավ, որ նիհարության պրոպագանդան ոչ մի լավ արդյունքի չի բերի: Գեր կանանց դժվար էր հագուստ գնել, ինչի պատճառով շատերն այլ տարբերակ չէին գտնում, քան նիհարելը: Այնպիսի կանանց պայքարի շնորհիվ, ինչպիսիք են պլյուս-սայզ մոդելներ Էշլի Գրեհեմը, Իսկրա Լուորենսը, Թես Հոլիդեյը, բոդի-պոզիտիվ արշավները կարողացան փոխել նորաձևության աշխարհը՝ այն դարձնելով հասանելի տարբեր կազմվածքներ ունեցող կանանց:

4. Գիրությունը տգեղություն չէ

Հավանաբար լսել եք այպիսի արտահայտություն՝ «Գեր ես, բայց գեղեցիկ»: Գեր լինել չի նշանակում լինել տգեղ: Մարմինները տարբեր են և այդ տարբերությունը միայն հրաշալի է: Որքան անհետաքրքիր կլիներ աշխարհը, եթե բոլորն ունենային միանման կազմվածք: Եվ հիշեք՝ Վերածննդի ժամանակաշրջանում փարթամ մարմինները լավագույն նկարիչների մուսան էին:

5. Առողջ սեռական կյանք

Լինել գեր, չի նշանակում լինել զրկված սեքսուալությունից: Հետազոտությունները ապացուցում են՝ տղամարդու ուղեղը փարթամ մարմինն ընկալում է որպես պարգև և թողնում է այնպիսի ազդեցություն, ինչպիսին կարող են թողնել թմրանյութերը և ալկոհոլը: Վայելեք Ձեր մարմնի հնարավորությունները, սիրեք այն և թույլ տվեք նրան լինել սիրված՝ զերծ անառողջ չափանիշներից:

Հեղինակ՝ Անի Գաբուզյան

Գլխավոր լուսանկարը՝ Լի Բրեյմի

Տեսանյութեր

Լրահոս