
Կրեմլն ամփոփել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների արդյունքները

Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլին:
Կրեմլից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների առաջադրանքները լիովին ավարտված են, բոլոր հրթիռները խոցել են թիրախները՝ հաստատելով նշված բնութագրերը: