Բաժիններ՝

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածության առնչությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման բացառիկ թվով դեպքերը, որոնք արձանագրված են ԵԱՀԿ առաքելության կողմից, հակասում են պարտավորություններին, որոնք ընդունվել են նորմանդյան ձևաչափով մտքերի վերջին փոխանակության ժամանակ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն խիստ հետևանքներ կունենա: Նա ընդգծել է, որ հարձակման պարագայում եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները միասնական են լինելու զանգվածային պատժամիջոցների հարցում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս