
Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարում անվտանգության հարցերի շուրջ ՌԴ-ի հետ երկխոսությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսություն անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի հետ անվտանգության հարցում հակասություններ կան, բայց նրա հետ երկխոսությունը հնարավոր է»,-ասել է կանցլերը: