Բաժիններ՝

Ստալինի ազգականը 2-րդ անգամ է դարձել խարդախների զոհ՝ նրանց փոխանցելով 16 մլն ռուբլի

Հեռախոսային խաբեբաները խաբել են ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի ազգականին և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Լեոնիդ Ալիլուևին՝ ստիպելով իրենց փոխանցել 16 միլիոն ռուբլի, ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Նախորդ օրը Լեոնիդ Ալիլուևը դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ անցյալ տարվա սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում խաբեբաներին է փոխանցել մոտ 16 միլիոն ռուբլի», – ասել է աղբյուրը։

Ալիլուևն առաջին անգամը չէ, որ դառնում է խարդախների զոհ. անցյալ տարի խարդախը փորձել է նրանից 5 միլիոն ռուբլի գողանալ։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել վետերանի բնակարանում՝ գումար փոխանցելու ժամանակ։ Դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման։

Բաց աղբյուրների համաձայն՝ Լեոնիդ Ալիլուևը Ստալինի երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի քրոջ որդին է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս