«Չեմ կարող չզուշացնել, որ այս գործընթացի ավարտը ողբերգական կլինի ոչ միայն մեր պետության, այլև աշխարհասփյուռ հայության համար». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու օր առաջ հայտնի դարձավ, որՀայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիենայում։

Կարծում եմ՝ բոլորին է պարզ, թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը։ Վիենայից հետո էլ Անթալիայում են իրար ջան ասելու, ջան լսեն։

Բայց, որքան էլ մեր ժողովրդին ամեն ինչ վարդագույն ակնոցներով ներկայացվի, այնուամենայնիվ չեմ կարող չզուշացնել, որ այս գործընթացի ավարտը ողբերգական կլինի ոչ միայն մեր պետության, այլև աշխարհասփյուռ հայության համար։

Թե ինչու՞, մանրամասն ներկայացրել եմ նոր հոդվածում, որը հասանելի է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի բաժանորդների համար։

https://www.patreon.com/posts/62239021

Խնդրում եմ բաժանորդագրվեք և օգնեք մեր կենտրոնի աշխատանքների իրականացմանը»։

Տեսանյութեր

Լրահոս