
ՌԴ-ում ավելի քան 600 մարդ պատասխանատվություն է կրել պարենամթերքի գների անհիմն բարձրացման համար

2021 թվականին ավելի քան 600 պաշտոնատար անձանց են պատասխանատվության ենթարկել պարենամթերքի գների անհմին բարձրացման համար: Փետրվարի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Գլխավոր դատախազության մասմուլի ծառայությունում:
«2021 թվականին դատախազների կողմից 1,5 հազարից ավելի խախտումներ են բացահայտվել հիշյալ ոլորտում: Դրանց վերացման համար ներկայացվել է ավելի քան 700 միջնորդագիր, որոնցով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 382 անձ:
Դատախազերի որոշումներով վարչական պատասխանատվության է ենթարկվել 308 անձ»,- նշել են հսկողական գերատեսչությունում: Համավարակի եւ առանձին կատեգորիաների քաղաքացիների ինքնամեկուսացման պայմաններում սննդամթերքի գների անհիմն բարձարցում թույլ չտալու նպատակով դատախազները գրեթե 2 հազար նախազգուշացումներ են հայտարարել առեւտրական կազմակերպությունների ղեկավարներին:
Դատախազական միջամտության շնորհիվ հաջողվել է հասնել սննդամթերքի գների իջեցման: Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հանձնարարությամբ մշտական հիման վրա կատարվում է օրինականության վիճակի դիտազննում պարենային ապրանքների գնագոյացման ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: