Ունենք ամենացածր գնաճն ու ամենաբարձր տնտեսական աճը՝ մեր ակումբակից երկրների շարքում. Քերոբյան

Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարում էր ինքնամեկուսացումից դուրս եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անկեղծորեն խոստովանեց, թե «մեր ցանկություններն ավելի շատ են, քան էն ցուցանիշները, որոնք արձանագրել եմ», ապա ասաց, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության մասին նախնական տվյալներ է «հանել», ասել է, թե՝ ապացուցելու, որ մեր տնտեսական դիրքերն ամենևին չեն զիջում ու դեռ մի բան էլ՝ առաջանցիկ են:

«Ռուսաստանում տնտեսական աճը եղել է  4.4-4.5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8.4-.8. 5-ի չափ, Բելառուսում ՏԱՑ-ը եղել է 2.3 տոկոս,  իսկ գնաճը՝ 10 տոկոս, Ղազախստանում տնտեսական աճը եղել է 3.5 տոկոս, գնաճը՝ 8.4 տոկոս, Ղրղըզստանում 3.6 տոկոս է եղել տնտեսական ակտիվությունը, գնաճը՝  11.2 տոկոս: Մեր երկրում՝ 5.8 տոկոս տնտեսական աճ և 7.7 տոկոս գնաճ:

Այսինքն՝ մենք մեր միության երկրներում  ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը, և սա  ևս կարևոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ  այնուամենայնիվ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ  դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում»,- մասնավորապես նշել է Վահան Քերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս