Բնակարանային գողության դեպք է բացահայտվել
Հունվար ամսին Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի մի տնից գողություն էին արել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տան պատուհանը բաց է, ներս էր մտել, գողացել գորգ, կենցաղային ապրանքներ ու հեռացել:
Բնակարանային գողությունը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է Ազնվաձոր գյուղի 56-ամյա մի բնակիչ, որ տուժողի համագյուղացին է:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ի երեկոյան նա ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին ու խոստովանեց կատարածը՝ նշելով, որ գողացած գորգը վաճառել է Վանաձոր քաղաքի շուկայում: Գողոնը հայտնաբերվել է:
Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 56-ամյա ազնվաձորցին բաժնի սպասարկման տարածքում այլ գողություններ էլ է արել, որոնց, ինչպես և ներկայացված դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։