
Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Այս մասին հունվարի 27-ին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Գիտեք, որ մենք սկսած Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։